Հարգելի՛ բնակիչներ՝
2021 թվականի մայիսի 20-ին, ժամը 15։00-ին, Եղվարդ քաղաքի Երևանյան 1 հասցեում՝ համայնքապետարանի նիստերի դահլիճում կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության Ենթածրագրի ընտրության ժողով: Հիշեցնենք, որ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման: Ժողովին մասնակցության մուտքը ազատ է: Ենթածրագրի ընտրության ժողովի ժամանակ ներկայացվելու և հաստատման է դրվելու Նախաձեռնող խմբի կողմից մշակված ենթածրագրի առաջարկը:
Գաղափարների ընտրության ժողովի արդյունքները կներկայացվեն համայնքի Ֆեյսբուքյան էջում:
Հարցերի դեպքում զանգահարեք ստորև նշված հեռաախոսահամարով կամ էլեկտրոնային նամակ ուղարկեք նշված հասցեին:
Հեռ. 0224-2-11-10, 0224-2-11-58
Էլ. հասցե eghvard.city@gmail.com