65 ամյակին` 65 հազար դրամՏոնի նախօրեին Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը, փոխքաղաքապետ Կարեն Հարությունյանը, օգնական Աշոտ Ավետիսյանը այցելեցին համայնքի 16 վետերաններին: Վերջիններս նրանց դիմավորեցին մեդալներով ու շքանշաններով զարդարված տոնական հանդերձներով:
Այդ օրը ավելացավ ևս մեկը` Մեծ հաղթանակի 65 –րդ տարեդարձը խորհրդանող ՀՀ պաշտպանության նախարարության մեդալը: Քաղաքապետը վետերաններին հանձնեց նաև շնորհավորական բացիկներ և խորհրդանշական գումար`65 հազարական դրամ:
Վետերանների աչքերում անթաքույց հպարտություն կար…
- Տարիներ առաջ այս արարողությունը կազմակերպվում էր քաղաքապետարանում: Տնային այցելության պատճառը միայն վետերանի տարիքը չէ: Տարվա ընթացքում գոնե մեկ-երկու անգամ վետերանի հարկի տակ գտնվելը, կարծում եմ, պարտադիր է, - ասաց Ն. Սարգսյանը:
Քաղաքապետարանի կողմից դրամական պարգևներ ստացան նաև զոհված ազատամարտիկների, ժամկետային զինծառայության ժամանակ զոհվածների ընտանիքներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հավասարեցված բանակի և թիկունքի վետեևրաններ: