Գիտե՞ք արդյոք որ
  • Մովսես Եղվարդեցի կաթողիկոսը հանդիսանում է Լևոն Շանթի հին աստվացներ դրամայի վանահոր կերպարի նախատիպը
  • Հաղպատավանքը հիմնադրվել է 976թ. Աշոտ Գ-ի թագավորության օրոք:
  • Սանահինի կամուրջը կառուցվել է 1195թ. Վանենի թագուհու կողմից:
  • Նոր Հայկական ՏիպօրինակՍույն   փետրվարի 20 – ին Եղվարդի թիվ 33 դպրոցի դահլիճում տեղի ունեցավ համերգ ` նվիրված սիրահարների օրվան: Համերգը կազմակերպել էին Եղվարդի մի խումբ երիտասարդներ: Միջոցառումը բացառիկ էր մի շարք առումներով.  պատանիներն այն կազմակերպել էին սեփական ուժերով ` ներգրավելով տաղանդաշատ և շնորհալի այլ երիտասարդների  ինչպես Եղվարդից, այնպես էլ ` մայրաքաղաքից, որոնց մեծ մասը պրոֆեսիոնալ երաժիշտ – կատարողներ չէին: Սակայն դա բոլորովին չխանգարեց, որպեսզի համերգային ծրագիրը մեծ հաջողություն ունենա և  աչքի ընկնի բազմաժանրությամբ (սկսած ժողովրդական երգ...
  • Հունիսի մեկըԵրեխաների պաշտպանության օրը Եղվարդում 1925թ. Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ը ազդարարվեց որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Երկրի վաղվա տերը երեխաներն են, և լուսավոր ու պայծառ է այն երկրի ապագան, որն ունի առողջ սերունդ... Եղվարդի քաղաքապետարանն ամեն տարի այս օրը քաղաքում մանուկների համար տոնական մթնոլորտ է ստեղծում:Քաղաքապետարանի բակում, երաժշտության հաճելի հնչունների ներքո մանուկները զբաղված էին իրենց սիրելի...
  • 65 ամյակ65 ամյակին` 65 հազար դրամՏոնի նախօրեին Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը, փոխքաղաքապետ Կարեն Հարությունյանը, օգնական Աշոտ Ավետիսյանը այցելեցին համայնքի 16 վետերաններին: Վերջիններս նրանց դիմավորեցին մեդալներով ու շքանշաններով զարդարված տոնական հանդերձներով: Այդ օրը ավելացավ ևս մեկը` Մեծ հաղթանակի 65 –րդ տարեդարձը խորհրդանող ՀՀ պաշտպանության նախարարության մեդալը: Քաղաքապետը վետերաններին հանձնեց նաև շնորհավորական բացիկներ և խորհրդանշական գումար`65 հազարական դրամ: Վետերանների աչքերում անթաքույց հպարտություն կար… - Տարիներ առաջ այս արարողությունը...
  • Անկախություն2011 թվականի սեպտեմբերի 21-ը` Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակը վաղ առավոտից Եղվարդ համայնքը դիմավորեց տոնական եռուզեռով ևբարձր տրամադրությամբ: Քաղաքի բնակիչները առօրյա -ից զատ փոխանակում էին շնորհավորանքներ և բարեմաղթանքներ, կենտրոնական փողոցներում փողփողում էր հայկակական եռագույնը: Տոնական միջոցառումների շարքում հաջորդըքաղաքապետարանին կից հրապարակում կայացածերեկոյան համերգն էր, որը կազմակերպվել էրքաղաքապետարանի և Հայաստանի ՀանրապետականԿուսակցության ջանքերով: Եղվարդցիներինողջունեցին Շանթ հեռուստաընկերության և  նախագծերիմասնակիցները, ինչպես նաև  երգիստուդիայի սաները: Երիտասարդ կատարողներիթվում էր նաև Եղվարդի բնակիչ,...
  • ՏաղանդըԵղվարդի երիտասարդների նվաճումները շարունակվում ենԵղվարդում սկսվել Է տաղանդավոր երիտասարդների հաջողությունների հոսք: Նրանցից մեկն է երիտասարդ դերասան Վիգեն Թադևոսյանը, ով լինելով բավականին երիտասադ, արդեն հասցրել է բեմ բարձրանալ մեծ դերասանների հետ և նվաճել շատերի սրտերը: Ուսման հետ համատեղ նա նաև ՙԵրիտասարդական փորձարարական թատրոնի՚ դերասան է: Հասցրել է հանդես գալ տարբեր ներկայացումներում, ֆիլմերում և բազմասերիանոց hեռուստասերիալներում: Թերևս նա միակ դերասանը չէ, ով ներկայացնում է Եղվարդը Երևանյան թատրոններում, սակայն երիտասարդ սերնդի...

Բլոգ | Նորություններ | Մայիսի 9-ը

Մայիսի 9-ը Եղվարդում

Եղվարդի Մեծ հայրենականի զոհերի հուշարձանի տարածքը նախորդ տարիների համեմատ ավելի մարդաշատ էր: Քաղաքապետ Նորայր Սարգսյանը, մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, քաղաքապետարանի և մարզպետարանի պաշտոնատար այլ անձինք, հանրապետության տարբեր վայրերից ժամանած հյուրերը ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին Մեծ Հայրենականի զոհերի հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Եղվարդի Ս. Աստվածածին եկեղեցու հովիվ Տեր Հովնան / Մաթևոսյան / քահանան հիշատակի աղոթք ասաց:
Տոնական միջոցառումը բացեց Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը: Շնորհավորելով ներկաներին` նա երախտագիտության խոսք ասաց Մեծ հայրենականի վետերաններին, որոնցից, ցավոք, այսօր Եղվարդում մնացել են միայն16-ը:
Եղվարդի Կենտրոնական գրադարանի ասմունքի խմբի անդամները ներկայացրեցին գրական - երաժշտական կոմպոզիցիա: Մթնոլորտն ավելի տոնական ու ջերմ դարձավ քաղաքային արվեստի դպրոցի ՙԵղվարդ՚ և ՙԱրս Մաժոր՚ նախակրթարանի ժամանակակից պարերի պարային համույթների ելույթներով: Իսկ ահա Եղվարդի թիվ 3 դպրոցի պարի խմբի սաների ՙՍասունցիների պարը՚ արձագանք գտավ Արայի լեռան փեշերին…
Անդրանիկ Պետրոսյանի կատարմամբ հնչեցին Մեծ հայրենականի տարիներին գրված և սիրված հանրահայտ երգեր:
Քաղաքապետարանը վետերանների համար կազմակերպել էր նաև տոնական ճաշկերույթ:
Արդեն ուշ երեկո էր, սակայն տոնախմբությունը շարունակվում էր Եղվարդի Երևանյան թաղամասի հրապարակում: Հնչում էր երաժշտություն, պարում էին բոլորը…
Մայիսյան այդ գեղեցիկ հիշարժան օրն ավարտվեց տոնական հրավառությամբ:
Copyright © 2010 Yeghvard.am. Design by WebEx.