Եղվարդի երիտասարդների նվաճումները շարունակվում են
Եղվարդում սկսվել Է տաղանդավոր երիտասարդների հաջողությունների հոսք: Նրանցից մեկն է երիտասարդ դերասան Վիգեն Թադևոսյանը, ով լինելով բավականին երիտասադ, արդեն հասցրել է բեմ բարձրանալ մեծ դերասանների հետ և նվաճել շատերի սրտերը: Ուսման հետ համատեղ նա նաև ՙԵրիտասարդական փորձարարական թատրոնի՚ դերասան է: Հասցրել է հանդես գալ տարբեր ներկայացումներում, ֆիլմերում և բազմասերիանոց hեռուստասերիալներում: Թերևս նա միակ դերասանը չէ, ով ներկայացնում է Եղվարդը Երևանյան թատրոններում, սակայն երիտասարդ սերնդի մեջ նա միակն է:
Վերջերս Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում տեղի ունեցավ
ՙԳիսանե՚ ամենամյա թատերական փառատոնը, որին մասնակցեց նաև Վիգենը և ճանաչվեց լավագույն երիտասարդ դերասան: Նրանց խումբը, բեմադրիչ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ, ներկայացավ ՙ40 օր համբառնալուց առաջ ՚ ներկայացումով և արժանացավ գովեստի: Վիգենը այս մրցանակը համարում է լավագույններից , ինչպես նաև բազմաթիվներից մեկը, որոնք նա դեռ նվաճելու է: