Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի,ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, 07-029-0163-0024 կադաստրային ծածկագրից 0,01460 հա, 07-029-0136-0030 կադաստրային ծածկագրից 0,04110 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի գործառնական նշանակությունը փոխել գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի ջրովի վարելահողերի խումբ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: