Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 50-րդ կետի` որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, 07-029-0047-0085-001-004 կադաստրային ծածկագրի գույքի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
1) 103.8 քմ մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 9-րդ փողոց, 82 շենք, 4 բնակարան:
2) 66.5 քմ մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 9-րդ փողոց, 82 շենք, 4/1 բնակարան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։