Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Սեյրան Խառատյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սեյրան Խառատյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 9-րդ փողոց, 84/6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սեյրան, Նարինե Խառատյաններին, Կարո Ասատրյանին պատկանող 07-029-0047-0193 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 28072023-07-0170) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Սեյրան Խառատյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: