Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Աննա Վաչագանի Սարգսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ. Գյուղ Զովունի, 6-րդ փողոց, 19 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Աննա Վաչագանի Սարգսյանին պատկանող 07-029-0020-0127 կադաստրային ծածկագրի բնակավայրերի նշանակության այլ հողին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0020-0140 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23092017-07-0065) 0,01 հա բնակավայրերի նշանակության այլ հողը ուղղակի վաճառքով օտարել Աննա Վաչագանի Սարգսյանին՝ 1051380 (մեկ միլիոն հիսունմեկ հազար երեք հարյուր ութսուն) դրամ արժեքով: |