Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 45 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի,Նաիրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի N 274-Ն որոշման՝ որոշում եմ.
1. Տալ թույլտվություն <<Ալիկ Պետրոսյան Ստեփանի>> ԱՁ-ին Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 1-ին փողոց, 257 հասցեում գործող մանրածախ առևտրի կետում 2024 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու տեխնիկական հեղուկների վաճառք:
2. Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի առևտրի, տրանսպորտի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Սյոմա Խաչատրյանի վրա: