Այսօր: Հինգշաբթի, 16 Հունվարի 2025թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 243-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի 32 հոդվածի 5-րդ մասի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեն:

2. Հաստատել համայնքի 2025 թվականի բյուջեի եկամուտները` համաձայն հավելված N 1-ի:

3. Հաստատել համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն հավելված N 2-ի:

4. Հաստատել համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերը` ըստ  բյուջետային ծախսերի  տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված N 3-ի:

5. Հաստատել համայնքի 2025 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված N 4-ի:

6. Հաստատել համայնքի 2025 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հավելված N 5-ի:

7. Հաստատել համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:

8. Համայնքի 2025  թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից կատարվող հնարավոր վերաբաշխումների չափաքանակը սահմանել 2025 թվականի բյուջեի ընդհանուր ծավալի 20 %-ի չափով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է  2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՐԱՆՈՒՇ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(651.12 Կբ)
(315.00 Կբ)
(22.78 Կբ)
(1.17 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner