Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 մարտի 2025 թ.

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը` որոշում եմ.

1.Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վ․ Տերյան փողոց, 2/8 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0054-0004 և 07-065-0054-0005 կադաստրային ծածկագրերի 0,01691 հա բնակավայրերի նշանակության այլ հողամասը փոխադրել բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի:

2. Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վ․ Տերյան փողոց, 2/8 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0054-0004 և 07-065-0054-0005 կադաստրային ծածկագրերի 0,01691 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023GDYRKZ) քաղաքացի Գերասիմ Նորիկի Հակոբյանի (ծնված 1986 թվականի նոյեմբերի 26-ին) կողմից ինքնակամ կառուցված 43,48 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը, 7,4 քմ մակերեսով ծածկը ճանաչել որպես համայնքային սեփականություն:

3. Օրինականացնել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վ․ Տերյան փողոց, 2/8 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0054-0004 և 07-065-0054-0005 կադաստրային ծածկագրերի 0,01691 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023GDYRKZ) ինքնակամ կառուցված շինությունները:

4.Համաձայն ներկայացված հողամասի գլխավոր հատակագծի հնգօրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանում` Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վ․ Տերյան փողոց, 2/8 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0054-0004 և 07-065-0054-0005 կադաստրային ծածկագրերի 0,01691 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և շինությունների համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական ստանալու համար:

5.Օրինական ճանաչված կառույցի նկատմամբ պետական գրանցում ստանալուց հետո, 15 օրյա ժամկետում շինությունը և հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածի 34 և 35 կետերով սահմանված պայմաններով ձեռք բերելու առաջարկությամբ դիմել կառույցն իրականացրած անձին՝ Գերասիմ Նորիկի Հակոբյանին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հասմիկ Զաքարյան   Հայկուհի Ասատրյան   Անահիտ Մովսեսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝8f19fd36-6538-4cf6-a123-c9a875b20c84



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner