Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 50-րդ կետի` որոշում եմ.
1. Նաիրի համայնք, Եղվարդ քաղաքում գտնվող, 07-004-0232-0088 կադաստրային ծածկագրի գույքի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
1) 0․0349 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Երևանյան թաղամաս, 20/2 հողամաս․
2) 0․0350 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Երևանյան թաղամաս, 20 հողամաս․
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: