Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 102-րդ հոդվածի 3.2 մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Եղվարդ խոշորացված համայնքը ներառվել է Նաիրի խոշորացված համայնքի կազմում՝ Նաիրի համայնքի ավագնին որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Եղվարդ համայնքի ավագանու 2021 թվականի հունիսի 4-ի <<Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրային հայտին հավանություն տալու և նախաձեռնող խումբ ձևավորելու մասին>> 115 որոշումը:
2. Տալ հավանություն սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում <<Եղվարդ խոշորացված համայնքի բնակավայրերում արևային կայանների տեղադրում>> ծրագրային հայտին և ծրագրին մասնակցելու համար դիմել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ):
3. Ծրագրին մասնակցեու համար ձևավորել նախաձեռնող խումբ և հաստատել խմբի կազմը` համաձայն հավելվածի:
4. Ծրագրի հաստատման դեմքում կատարել ներդրում ծրագրի ընդհանուր գումարի 5 %-ի չափով:
5. Ծրագրի իրականացման դեպքում ձևավորված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման ծախսերը ներառել համայնքի բյուջեում:
6. Առաջարկել համայնքապետարանի աշխատակազմին ՀՏԶՀ -ին ներկայացնել ծրագրին մասնակցելու վերաբերյալ առաջարկ:
7. Ձևավորված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում: