Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 3-րդ մասի, հիմք ընդունելով քաղաքացի Խաչատուր Գևորգի Փլավչյանի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝ Նաիրի համայնքի Զովունի գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, վարձակալության իրավունքով Խաչատուր Գևորգի Փլավչյանին պատկանող 07-029-0750-0001 ծածկագրով 0․59584 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը՝ 40220 (քառասուն հազար երկու հարյուր քսան) դրամ, 07-029-0104-0002 ծածկագրով 3․1459 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը՝ 3727892 (երեք միլիոն յոթհարյուր քսանյոթ հազար ութ հարյուր իննսուներկու) դրամ և 07-029-0101-0001 ծածկագրով 3․39804 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը`1240285 (մեկ միլիոն երկու հարյուր քառասուն հազար երկու հարյուր ութսունհինգ) դրամ կադաստրային արժեքներով՝ գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել Խաչատուր Գևորգի Փլավչյանին։ |