Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին «Արագած» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Ղարիբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել «Արագած» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Ղարիբյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 1-ին փողոց, 14-րդ նրբանցք, 3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Արագած» ՍՊԸ-ին պատկանող 07-029-0183-0011 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 09022024-07-0173) իրականացնել արտաքին ջրագծի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել «Արագած» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Ղարիբյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: