Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 171
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՅԱՆԵ ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
«ՊՌՈՇՅԱՆԻ «ԱՍՏՂԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԱԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՊՌՈՇՅԱՆԻ «ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 28-րդ կետերի և «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի հիմք ընդունելով Նաիրի համայնքի Պռոշյան բնակավայրում 2024 թվականի օգոստոսի 20-ին իրականացված հանրային լսումների արձանագրությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.

1․ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի «Պռոշյանի «Աստղիկ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխել «Պռոշյանի «Պարոնյանի անվան մանկապարտեզ»» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։

2․ Հաստատել  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի «Պռոշյանի «Պարոնյանի անվան մանկապարտեզ»» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։

3․ Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 31-ի «Նաիրի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները հաստատելու մասին» N 113-Ա որոշման 5-րդ կետը։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ԱՐՄԵՆԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(23.37 Կբ)
(1,016.57 Կբ)
(12.83 Կբ)
(1.58 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner