Այսօր: Կիրակի, 15 Դեկտեմբերի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 101
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ, ՎՆԱՍՎԱԾ ՋՐԱԳԾԵՐԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՋՐԱԳԾԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  <<ԿՈՏԱՅՔ>> ջրօգտագործողների ընկերության 2023 թվականի  ապրիլի 10-ի N 1-01/84 և մայիսի 2-ի N  ԳՀ 1-04/149 գրությունները՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը Նաիրի համայնքի Եղվարդ բնակավայրի դաշտամիջյան ոռոգման չօգտագործվող խողովակներից  50 մ, d-400 մմ տրամագծով խողովակաշարը ապամոնտաժելու, նոր ջրագծեր կառուցելու, վնասված ջրագծերը փոխարինելու վերաբերյալ:

2. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը Նաիրի համայնքի Սարալանջ բնակավայրում նախկինում ապամոնտաժված խողովակները <<ԿՈՏԱՅՔ>> ՋՕԸ-ին տրամադրելու և Սարալանջ բնակավայրի 7-րդ փողոց տանող հատվածում նոր ջրագիծ կառուցելու վերաբերյալ:

3. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և ձեռք բերել  d-100 մմ տրամագծով L-100 գծմ մետաղական խողովակներ, D-150 մմ  տրամագծով L-500 գծմ խողովակներ, Եղվարդ և Բուժական բնակավայրերում հողային հունով առուների փոխարինման համար։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՎԱԿ ՏԻԳՐԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.31 Կբ)
(644.75 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner