Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի ՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի 2023 թվականի դեկտեմբերի 19-ի <<Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին N 267-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |