Համաձայն <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և Եղվարդի համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 18-ի N 56 որոշմամբ հաստատված համաձայնությունը՝ որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Անդրանիկ Փանոսի Մանջյանին պատկանող 07-004-0546-0140 կադաստրային ծածկագրի 0.01812 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվակականի օգոստոսի 9-ի N 978-Ն որոշմամբ հաստատված Եղվարդ համայնքի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն:
3. Անդրանիկ Փանոսի Մանջյանի կողմից 30-օրյա ժամկետում 516148 դրամ գումարը չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: