Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 43 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման հավելվածով հաստատված կարգի 46.2 կետի ա) ենթակետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 27-ի N 183-Ա որոշումը` որոշում եմ.
1.Բավարարել Արմեն Սամվելի Ղազարյանի դիմումը և Նաիրի համայնքի Զովունի գյուղի 11-րդ փողոցի հարակից տարածքում վարձակալության իրավունքով տրամադրել 13 քմ տարածք ժամանակավոր տաղավար տեղադրելու համար, կնքել տարածքի վարձակալության մասին պայմանագիր:
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3.Պարտավորեցնել քաղաքացի Արմեն Սամվելի Ղազարյանին ժամանակին համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին վճարել հատկացված տարածքի վարձավճարը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: