Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Նաիրի համայնքի Եղվարդ բնակավայրի «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում տեղի կունենա «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Եղվարդի քսայուղերի ու բիտումի գործարանի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսում։
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։