Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի 2024 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավարի նստավայրում (հասցեն՝ ք․ Եղվարդ, Երևանյան 1) տեղի կունենա «ԵՂՎԱՐԴՇԻՆ» ԲԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանում և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և ք․ Երևան Բուզանդի 1/3 հասցեում։