Եղվարդ համայնքի հարգելի՛ բնակիչներ,
<<Տեղական ժողովրդավարության դպրոցի>> շրջանակներում իրականացվում է <<ՄԻԱՑԻ՛Ր ՍՏԵՂԾԵՆՔ ՄԱՔՈՒՐ ՀԱՄԱՅՆՔ>> էկոդաստիարակչական ծրագիրը, որի նպատակն է էկոմշակույթի, էկոդաստիարակության միջոցով համայնքի բնակիչների իրազեկումն ու ներգրավումը համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծման գործում:
Ծրագրին կարող են մասնակցել Եղվարդ խոշորացված համայնքի 14-40 տարեկան բնակիչները, ովքեր հետաքրքրված են համայնքի բնապահպանական իրավիճակով:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը մինչև մայիսի 20-ը՝ ժամը 18:00:
Մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/1LLgd-wCfr2SwG_QavsS3CaJkXfMhbYB3pdGxCLZQ00I/viewform?ts=609945b3&fbclid=IwAR3lxCqF6b-ynpXk_wACygekQR8aLbyLKUDVz1e_WNoFCp-c5gg4l_KF7oQ&edit_requested=true#responses