«Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամը Գ.Վ. Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հետ համատեղ կազմակերպում է դասընթացներ «Արտահանման առաջնորդներ: Արտահանման գործընթացների արդյունավետ կառավարման հմտությունների զարգացում» որակավորման բարձրացման ծրագրի շրջանակներում։
Ծրագրի տևողությունը 8 շաբաթ է, դասընթացներն անցկացվում են շաբաթական 2 անգամ՝ աշխատող մասնագետների համար հարմար ժամերին՝ երեքշաբթի-հինգշաբթի կամ չորեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը՝ 18։00-20։50։
Ծրագրին գրանցվելու համար գրե՛ք էլ․ փոստին՝ education@csda.am: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 099-88-66-28 հեռախոսահամարին։