Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Կարեն Դախոյանի դիմումը Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Կարեն, Արկադի Դախոյաններին, Ալբերտ Անանյանին, Էդուարդ Զարգարյանին, Արսեն Ալանյանին պատկանող 07-053-0380-0010 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28122022-07-0129) գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսության, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Կարեն Դախոյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: