Այսօր: Չորեքշաբթի, 26 Հունիսի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 155
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 269
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 16-րդ հոդվածի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 

1. <<Եղվարդի N 1 մանկապարտեզ>>, <<Եղվարդի N 2 մանկապարտեզ>>, <<Զովունիի մանկապարտեզ>>, <<Զորավանի մանկապարտեզ>>, <<Եղվարդի արվեստի դպրոց>>, <<Զովունիի երաժշտական դպրոց>>, <<Եղվարդի մշակույթի տուն>>, <<Զովունիի մշակույթի կենտրոն>>, <<Պռոշյանի <<Կարոտ Մկրտչյանի>> անվան մշակույթի տուն>>, <<Պռոշյանի <<Աստղիկ>> մանկապարտեզ>>, Քասախի <<Արուսյակ մանկապարտեզ>> և Քասախի <<Արվեստ մշակութային դպրոց-ստուդիա>> ՀՈԱԿ-ների կողմից կատարվող ծառայությունների դիմաց հավաքագրվող տեղական վճարների համար սահմանել 50% զեղչ հաշմանդամ, ծնողազուրկ, չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների, նույն ընտանիքից ՀՈԱԿ հաճախող երեք և ավելի երեխաների, զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների երեխաների համար: Զինվորական ծառայության ժամանակ զոհված, անհայտ կորած զինծառայողների երեխաների, ինչպես նաև Արցախյան մարտերի ընթացքում Նաիրի համայնք տեղափոխված ընտանիքների երեխաների  համար սահմանել 100% զեղչ: 

2. Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի  21-ի <<Համայնքային ենթակայության կրթական հաստատությունների տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին>> N 10 որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՐԱՆՈՒՇ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1,012.16 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner