|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 մարտի 2023 թվականի N 68-Ա |
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 49-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 1/փ-49 դրական եզրակացությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Պռոշյան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Տիգրան Հովհաննեսի Քալաշյանին պատկանող 07-053-0383-0033 կադաստրային ծածկագրի 0.0661 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 22-ի N 42-Ն որոշմամբ հաստատված Պռոշյան բնակավայրի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն: |
Կողմ -20 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՐՄԱՆ ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ ԱՆՏՈՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ ԼԵՆԴՐՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ ԱՆՆՄԱՆ ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՊԵՏՐՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՖԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(746.30 Կբ)
|
|
(1.03 Մբ)
|
|
(14.42 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|