Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի ապրիլի 17-ին Մանուկ Խաչիկի Ավոյանի կողմից ներկայացված դիմումը, <<Արդիլիս>> ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1․Քաղաք Եղվարդ, Գայի 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Մանուկ Խաչիկի Ավոյանին պատկանող 07-004-0101-0020 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023EP66FQ) առկա 2017 թվականին ինքնակամ կառուցված 131,53 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 18 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 6․7 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական։
2․Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 30-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 307617 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:
3․ Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 3-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման մասին>> N 2547-Ա որոշումը։