Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշման 2-րդ մասի 19-րդ կետի 5-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման N 5 հավելվածի 18-րդ կետի 7-րդ ենթակետի, «Աշխատանքային օրենսգրքի» 184-րդ հոդվածի 1-ին մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ 1․ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Նաիրի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում ձևավորել երկարօրյա խմբեր։
2․ Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երկարօրյա խմբերի դաստիարակի վարձատրությունը իրականացնել ՀՈԱԿ-ի աշխատավարձի ֆոնդից։ |