|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 հոկտեմբերի 2022 թվականի N 195-Ա |
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 49-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 1/փ-194 դրական եզրակացությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Պռոշյան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Գրիգոր Գեղամի Մելքոնյանին պատկանող 07-053-0380-0075 կադաստրային ծածկագրի 0.03468 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա:
2․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 22-ի N 42-Ն որոշմամբ հաստատված Պռոշյան բնակավայրի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն։ |
Կողմ -18 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՐՄԱՆ ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ ԱՍԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ ԼԵՆԴՐՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ ԱՆՆՄԱՆ ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԽՈՍՐՈՎ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՊԵՏՐՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՖԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(13.72 Կբ)
|
|
(2.49 Մբ)
|
|
(144.27 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|