Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի և «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ 1․ Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 19-ի N 56 որոշումը։
2․ Սահմանել Նաիրի համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները՝ համաձայն հավելվածի։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։ |