Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով «ԷՄ ԷՌ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Չիլինգարյանի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով «ԷՄ ԷՌ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ին պատկանող 07-004-1598-0022 կադաստրային ծածկագրից 73,0507 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողից 0,07 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` մեքենատրակտորային պարկ կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: