Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Սարգիս Վանիկի Գևորգյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սարգիս Վանիկի Գևորգյանի դիմումը և թույլատրել Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0586-0046 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 20122021-07-0039) իրականացնել գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսության կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Սարգիս Վանիկի Գևորգյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: