Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 34,35 և 35.1 կետերի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 56 որոշմամբ տրված համաձայնությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կառույցն իրականացրած անձը` Սպարտակ Դուշիկի Ղազարյանը, ընդունել է ուղղակի վաճառքի միջոցով կառույցը ձեռք բերելու վերաբերյալ իրեն ներկայացված առաջարկությունը՝ որոշում եմ.
1. Ուղղակի վաճառքի միջոցով Սպարտակ Դուշիկի Ղազարյանին (ծնված 1963 թվականի հոկտեմբերի 4-ին) օտարել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ա․ Ստեփանյան փողոց, 26/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0059-0035 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02062023-07-0184) 0,00214 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ 146255 դրամ, հողամասի վրա կառուցված 21,4 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 19,7) ավտոտնակը 49563 դրամ արժեքով:
2.Ձևավորված վաճառքի գնին հավելել միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 26000 դրամ, վաճառքի ընդհանուր արժեքը սահմանել 221818 դրամ: