Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արմենուհի Արմենի Սերգոյանի լիազորված անձ Աննա Ջանոյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Արմենուհի Արմենի Սերգոյանի լիազորված անձ Աննա Ջանոյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Մայիսյան փողոց, 6-րդ նրբանցք, 30/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արմենուհի Արմենի Սերգոյանին պատկանող 07-053-0049-0053 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10072023-07-0173) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արմենուհի Արմենի Սերգոյանից շինարարական աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: