Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1340-Ն որոշումը, քաղաքացի Վաղարշակ Ղարիբյանի 2023 թվականի փետրվարի 22-ի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն և Զովունի գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 07-029-0273-0022 կադաստրային ծածկագրի 0.1 հա մակերեսով հողամասի նկատմամբ 2003 թվականի օգոստոսի 28-ին Վաղարշակ Վլադիմիրի Ղարիբյանի հետ կնքած պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն և պայմանագրի 1․3 կետում <<արտադրական նշանակության>> բառերը փոխարինել <<բնակավայրերի նշանակությունը բնակելի կառուցապատման>> բառերով: |