|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 հունվարի 2024 թվականի N 15-Ա |
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 49-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 1/փ-486 դրական եզրակացությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Պռոշյան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Ալմինե Հենրիկի Սողոմոնյանին պատկանող 07-053-0332-0008 կադաստրային ծածկագրի 0.62802 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 22-ի N 42-Ն որոշմամբ հաստատված Պռոշյան բնակավայրի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն: |
Կողմ -16 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՐՄԱՆ ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ ԱՍԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ԱՐՈՒՍ ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԽՈՍՐՈՎ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՊԵՏՐՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՖԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.14 Մբ)
|
|
(14.15 Կբ)
|
|
(511.80 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|