Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի ապրիլի 9-ին Գևորգ Գուրգենի Բայադյանի կողմից ներկայացված դիմումը, ԱՁ Լևոն Գաբրիելյանի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1․Գյուղ Զովունի, 1-ին փողոց 108/4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գևորգ Գուրգենի Բայադյանին պատկանող 07-029-0043-0114, 07-029-0043-0113 կադաստրային ծածկագրերի տակ գտնվող հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24112023-07-0090) առկա 2018 թվականին ինքնակամ կառուցված 68․4 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 1․6 քմ մակերեսով ծածկը ճանաչել օրինական։
2․Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 30-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 189006 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: