Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 34,35 և 35.1 կետերի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 56 որոշմամբ տրված համաձայնությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կառույցն իրականացրած անձը` Սամվել Ֆելիքսի Աֆրիկյանը, ընդունել է ուղղակի վաճառքի միջոցով կառույցը ձեռք բերելու վերաբերյալ իրեն ներկայացված առաջարկությունը՝ որոշում եմ.
1. Ուղղակի վաճառքի միջոցով Սամվել Ֆելիքսի Աֆրիկյանին (ծնված 1985 թվականի օգոստոսի 8-ին) օտարել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վ․ Տերյան փողոց, 32/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0104-0035 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10042024-07-0007) 0,00964 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ 658827 դրամ, հողամասի վրա կառուցված 1,56 քմ մակերեսով պարիսպը, 0,35 քմ մակերեսով պարիսպը՝ 8848 դրամ արժեքով:
2.Ձևավորված վաճառքի գնին հավելել միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 26000 դրամ, վաճառքի ընդհանուր արժեքը սահմանել 693675 դրամ: