Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Սառա Բաղդասարի Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սառա Բաղդասարի Հարությունյանի դիմումը և թույլատրել գյուղ Քասախ, Հ․ Շիրազի փողոց, 23/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0021-0035 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 07052021-07-0084) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Սառա Բաղդասարի Հարությունյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: