Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 49-րդ կետի, հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի N 61 դրական եզրակացությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. Նաիրի համայնքի Արագյուղ գյուղում գտնվող, Կարեն Նորիկի Ավետիսյանի սեփականությունը հանդիսացող 07-012-0249-0014 կադաստրային համարի 0.085 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա: |