Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 49-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 1/փ-300 դրական եզրակացությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Քասախ գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Հենրիկ Ավետիքի Գրիգորյանին պատկանող 07-065-0304-0016 կադաստրային ծածկագրի 0.05 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 15-ի N 9 որոշմամբ հաստատված Քասախ բնակավայրի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն: |