Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Սիմոն Ավետիսի Արծվունու դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Սիմոն Ավետիսի Արծվունուն պատկանող 07-004-0432-0017 կադաստրային ծածկագրի 0,51 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` անասնաշենք կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |