Այսօր: Ուրբաթ, 6 Դեկտեմբերի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 174
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԻՐԱՆՈՒՇ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Հարկադիր  կատարումն ապահովող ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Աշոտ Ավագյանի  2022 թվականի օգոստոսի 5-ի N Եվ 3078  գրությունը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը քաղաք Եղվարդ, Երևանյան 1 հասցեում գտվող, համայնքային սեփականություն հանդիսացող վարչական շենքի 3-րդ հարկի N 24(16,6 քմ), 25(17,7քմ), 26(16,1քմ), 3(13,0քմ) և 4(23,4քմ) սենյակները  վարձակալության իրավունքով, 5 տարի ժամկետով՝  որպես գրասենյակ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության  հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը տրամադրելու վերաբերյալ:  
 
2. Սահմանել տարածքի վարձակալության արժեք 1 քմ-ի համար 1200 դրամ,  ամսական վճարը՝ 104160 դրամ:

3. Առաջարկել համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության  հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ կնքել տարածքի վարձակալության մասին պայմանագիր:

4. ՈՒժը կորցրած ճանաչել Նաիրի  համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի <<Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ համաձայնություն տալու և վարձավճարի չափ սահմանելու մասին>> N 135-Ա որոշումը:  

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՐԱՆՈՒՇ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(729.11 Կբ)
(235.01 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner