Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Արմեն Հովհաննեսի Թադևոսյանի կողմից ներկայացված դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1.Պռոշյան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Արմեն Հովհաննեսի Թադևոսյանին պատկանող 07-053-0223-0007 կադաստրային ծածկագրի 0.2713 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների`գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |