Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և գյուղ Զովունի, 1-ին փողոց, թիվ 183 հասցեում գտնվող, վարձակալության իրավունքով <<ԱՐԳԱՎԱՆԴԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ>> ՓԲԸ-ին պատկանող 07-029-0105-0008 կադաստրային ծածկագրի 0.5116 հա հասարակական կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքով օտարել <<ԱՐԳԱՎԱՆԴԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ>> ՓԲԸ-ին հողի կադաստրային արժեքով՝ 34964278 (երեսունչորս միլիոն ինը հարյուր վաթսունչորս հազար երկու հարյուր յոթանասունութ) դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |