Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, 102-րդ հոդվածի 3.2 և 4-րդ մասերի, <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> օրենքի 18-րդ հոդվածի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 1. 2022 թվականի փետրվարի 25-ից դադարեցնել <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմ>> , <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քասախի համայնքապետարանի աշխատակազմ>>, <<Պռոշյանի համայնի ղեկավարի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |