Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 49-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 1/փ-66 դրական եզրակացությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Քասախ գյուղում գտնվող, Հովիկ Վաչագանի Պետրոսյանի սեփականությունը հանդիսացող 07-065-0305-0014 կադաստրային ծածկագրի 0.05774 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2․Քասախ համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 15-ի N 9 որոշմամբ հաստատված Քասախ գյուղի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն: |