Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի 32 հոդվածի 5-րդ մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Նաիրի համայնքի 2022 թվականի բյուջեն:
2. Հաստատել համայնքի 2022 թվականի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հավելված N 1-ի:
3. Հաստատել համայնքի 2022 թվականի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման`համաձայն հավելված N 2-ի:
4. Հաստատել համայնքի 2022 թվականի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված N 3-ի:
5. Հաստատել համայնքի 2022 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված N 4-ի:
6. Հաստատել համայնքի 2022 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հավելված N 5-ի:
7. Համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից կատարվող հնարավոր վերաբաշխումների չափաքանակը սահմանել 2022 թվականի բյուջեի ընդհանուր ծավալի 20 %-ի չափով:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա: |