Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 27-ի երկրորդ նստաշրջանի հերթական նիստի օրակարգը.
1) Նաիրի համայնքի ավագանու կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման և պահպանման կարգը հաստատելու մասին:
2) Նաիրի համայնքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանելու մասին:
3) Նաիրի համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը ներկայացվող) պահանջները սահմանելու մասին:
4) Նաիրի համայնքի մշակույթի տների կանոնադրությունները հաստատելու մասին:
5)<<Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման (ՀՏԶՀ)>> ծրագրի անդամակցության հայտին հավանություն տալու մասին:
6) Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ համաձայնություն տալու և վարձավճարի չափ սահմանելու մասին:
7) Հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին:
8) Մինչև 20 քմ մակերեսով կառուցապատման իրավունքով տարածքների տրամադրման պայմանները սահմանելու մասին:
9) Նաիրի համայնքի Զովունի բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքին համաձայնություն տալու մասին:
10) Հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին:
11) Հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին:
|